Բավ է պառակտվել
06-04-2015 16:04

Հարցվածների 87 տոկոսը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Հայաստանում. GALLUP


Ըստ «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության անցկացրած հարցման՝ Հարցվածների 99.9 տոկոսը տեղյակ է եղել հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի դաժան սպանության մասին, և նրանցից 86 տոկոսը այդ մասին տեղեկացել է հեռուստատեսությունից, լրատվական կայքերից-ինտերնետից` 34 տոկոսը, շրջապատից` 25 տոկոսը, 10 տոկոսը՝ ֆեյսբուքից: Տվյալները gisher.news-ին ներկայացրեց «GALLUP International Association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: «Հարցվածների 87 տոկոսը կարծել է, որ Պերմյակովը ձերբակալվելուց հետո պետք է հանձնվեր հայկական կողմին, իսկ ընդամենը չորս տոկոսն է նշել, որ նա պետք է հանձնվեր ռուսական 102-րդ բազային»,-նշեց բանախոսն ու հավելեց. «Ըստ Ձեզ, ո՞րն է այդ հանցագործության իրականացման առավել հավանական տարբերակը» հարցին հարցվածների 40 տոկոսը ասել է, որ կարծում է՝ Պերմյակովը չի գործել միայնակ, նրա հետ եղել է հանցախումբ, 29 տոկոսը կարծել է՝ հանցագործությունը ուղղված էր հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, 22 տոկոսը համարել է, թե հանցագործությունը Ադրբեջանի, Թուրքիայի կողմից կազմակերպված հերթական դիվերսիան էր, 13 տոկոսը համարել է, որ հանցագործությունը կազմակերպված էր արտաքին ուժերի կամ այլ երկրների կողմից, և 11 տոկոսն է ընդամենը նշել, որ հենց Պերմյակովի կողմից կատարած հանցանք է եղել»: Հարցվածների 35 տոկոսը գտել է, որ հանցագործության հետաքննությունը պետք է իրականացնեն հայ քննիչները, 1 տոկոսը՝ ռուս քննիչները, և համատեղ՝ 59 տոկոսը:
Բացի այդ հարցվածների 87 տոկոսը նշել է, որ Պերմյակովին պետք է դատել Հայաստանում՝ ՀՀ օրենքներով, 11 տոկոսը նշել է, որ պետք է դատեն Հայաստանում՝ Ռուսաստանի օրենքներով, և ընդամենը 2 տոկոսն է նշել, որ պետք է դատել ՌԴ-ում՝ այնտեղի օրենքներով:
Հարցին, թե ինչպես կընթանա դատավարական գործընթացը, 78 տոկոսը նշել է, որ հասարակությունն այդպես էլ չի իմանա իրական պատճառների մասին: Հարցվածների 49 տոկոսը ասել է, որ կարծում է՝ Պերմյակովի համար որպես պատիժ պետք է սահմանվի մահապատիժը, 35 տոկոսը՝ ցմահ ազատազրկում, երկարաժամկետ ազատազրկում՝ 3 տոկոսը, 10 տոկոսը դժվարացել է պատասխանել: