Բավ է պառակտվել
02-03-2015 14:58

Հայաստանում ԵՏՄ-ին կողմ է հարցվածների 64 տոկոսը.«Gallup»

Հայաստանում անցկացված հարցման մասնակիցների 11 տոկոսը «միանշանակ այո» են պատասխանել հարցին, թե ցանկալի՞ էր Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին: Այս մասին, այսօր ասուլիսում հայտարարել է «Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները, որն անվանել են «Ընդդիմադիր ըլնեմ»: Նշենք, որ հարցումն անցկացվել է 2014-ի նոյեմբերի 20-27-ին, որին մասնակցել է 1067 մարդ: Ըստ նրա նույն հարցին «ավելի շուտ այո» է պատասխանել հարցվածների 53 տոկոսը: «Այսինքն, ընդհանուր առմամբ, դա կազմում է մոտ 64 տոկոսը, ինչը համապատասխանում է նախկին հարցումների արդյունքներին»,-ասել է նա: Հաջորդ հարցին, թե որքանով ձեր ընտանիքի եւ երկրի վրա կազդի ռուսական ռուբլու արժեզրկումը, նավթի գների անկումը, 45 տոկոսը պատասխանել է, որ վատ կանդրադառնա: «21 տոկոսը պատասխանել է «ավելի շուտ վատ կանդրադառնա», այսինքն 66 տոկոսը վատ ազդեցություն է կանխատեսել ռուբլու արժեզրկման հետեւանքով: Հարցվածների 88 տոկոսը կարծում է, որ դա վատ կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա»,-հավելել է Արամ Նավասարդյանը: