Բավ է պառակտվել
15-11-2014 19:19

Արցախում պատերազմ չի լինի.Գագիկ Մելիքյան

«Ադրբեջանի կողմից Արցախում ուսումնավարժական ուղղաթիռի խոցումն իրավիճակի լարման նոր փուլ է, որով Ադրբեջանը փորձում է իր վրա ուշադրություն սևեռել և հարցը միշտ պահել տաք վիճակում»,-այս մասին այսօր լարգրողների հետ հանդիպման ըանթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Գագիկ Մելիքյանը: Նրա խոսքով՝ ուղղաթիռի խոցումը հարված էր Մինսկի խմբի համանախագահների կողմից վերջին ամիսների իրականացվող քաղաքականությանը՝ եռանախագահող երկրների նախագահների հետ հարապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումներին, որոնց ընթացքում հայկական կողմը բավական լուրջ առաջընթաց էր արձանագրել, ինչը ձեռնտու չէր Ադրբեջանին: Գագիկ Մելիքյանը նշեց, որ որքան էլ՝ Ադրբեջանը սադրի, տարածաշրջանում պատերազմ չի լինի: «Պատերազմի իրավիճակում Ադրբեջանը շատ լավ պատկերացնում է, թե ինչ հետևանքներ կունենա, և պատերազմը տեղի կունենա միայն Ադրբեջանի տարածքում: Հայկական զինված ուժերը պատրաստ են նաեւ նման քայլերի ևհենց այդ մտավախությունն է, որ Ադրբեջանը երբեք չի գնա պատերազմական գործողությունների: Իսկ տարբեր սադրանքների ինքը միշտ էլ գնացել է և, կարծում եմ, որ կգնա: Ես համոզված եմ, որ հայկական բանակը եւս մեկ անգամ ապացուցեց իր հզորությունը եւ փաստը, որ ադրբեջանական բանակը ոչինչ չի կարող անել մեր զինված ուժերի դեմ: Մենք հզոր ենք, եւ համոզված եմ, որ շատ շուտով գալու է նաեւ հատուցման պահը, որը գտնում եմ՝ կլինի ճիշտ ժամանակին եւ համարժեք, միգուցե նաեւ համարժեքից մի փոքր էլ ավելի»,- հայտարարեց Գագիկ Մելիքյանը
Գագիկ Մելիքյանի խոսքով՝ Արցախում ուղղաթիռի խոցումը վերջին 20 տարիների ընթացքում՝ հրադադարի հայտարարման պահից, ադրբեջանցիների կողմից իրականացված ամենացավոտ քայլն էր Հայաստանի համար, որը լուրջ հետեւանքներ կարող է ունենալ Ադրբեջանի համար: