Բավ է պառակտվել
06-06-2014 14:00

Սիրական պատերազմը ցեղասպանության շարունակությունն է հայության առումով.Գ. Հարությունյան

Այսօր լրագրողական լսարանի հետ հանդիպմանը «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը նշեց, որ Սիրիայում ոչ թե իշխանության և ընդդիմության պայքար, այլ իրական, բազմաբևեռ պատերազմ է գնում:  «Հիբրիտային պատերազմ է, ոչ թե քաղաքացիական: Կանոնավոր զորքեր են մասնակցում Սիրիայի կողմից, ահաբեկչական խմբավորումներ, մյուս կողմից էլ կանոնավոր զորքեր՝ Թուրքիայից»,- նկատեց նա: Գագիկ Հարությունյանը նշեց, որ ավելի քան մեկ միլիոն զոհ է տվել այս պատերազմը, որի ընթացքում առավելապես քրիստոնեական բնակչությունն է տուժում, մի քանի անգամով նրանց թիվը կրճատվել է:Ըստ  «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրենի՝ սիրիական խնդիրը սպառնում է Հայաստանի անվտանգությանը: «Պետական առումով անվտանգությանը սպառնալիք է այն, որ մասնակցում են թուրքերն ու ադրբեջանցիները: Նրանք այնտեղ վարժանք են անցնում: Մեր ոչ բարեկամ երկրների գործողություններին մենք պետք է շատ ուշադիր լինենք: Երկրորդ, այդ գործընթացներն ուղղակի սպառնալիք են հայության գոյությանը: Այդ հատվածում արևմտահայ քաղաքակրթական մշակույթի կրողներն էին, որ տեղափոխվել էին Հայոց ցեղասպանությունից հետո, հիմա նրանք տուժում են, հեռանում, դատարկվում է գաղութը»,- ասաց նա ու հավելեց ասելով, թե այս ամենը ցեղասպանության շարունակությունն է հայության առումով, և ընդհանրապես դասական ցեղասպանություն մյուս ազգերի դեմ: