Բավ է պառակտվել
03-11-2014 14:55

Սահմանդրությունը դա առաջնահերթ արժեհամակարգային մոտեցում է.Գ. Հարությունյան

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Հեռանկարային ուսումնասիրությունների և նախաձեռնությունների կենտրոնն այսօր կազմակերպել էր «Սահմանադրական գործընթացների ազդեցությունը հետկոմունիստական տրանսֆորմացիայի վրա» թեմայով միջազգային համաժողով, որին ներկա էին Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներ: Քննրկմանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ-ում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ Սահմանդրությունը դա առաջնահերթ արժեհամակարգային մոտեցում է:  «Սահմանադրական զարգացումների տրամաբանությունը այս վերափոխվող հասարակական համակարգերում ոչ միայն փիլիսոփայական, իրավափիլիսոփայական, քաղաքագիտական, սոցիոլոգիտական տարբեր երանգներ, խնդիրներ ունի, այլ պահանջում է դրան համադրված վերլուծություն, որպեսզի հնարավոր լինի հասարակությանը և քաղաքական ուժերին տրամադրել գիտական որոշակի դոկտորինաներ, մոտեցումներ»,-ասաց Գագիկ Հարությունյանը: Համաժողովին ներկա ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների փաթեթը ենթարկվում է երկու տեսակ քննարկումների՝ իրավական և քաղաքական: Նրա խոսքով, թևակոխել են Սահմանադրության ընկալման երրորդ փուլ, որտեղ հասարակական էլիտան և հասարակությունն իրենք են ընկալում Սահմանադրության կարևորությունը՝ որպես երկրի հետագա զարգացման տեսլականի ամրագրում: Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտն իր խոսքում նշեց, որ մի շարք երկրներ՝ Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան ևս անցնում են սահմանադրական բարեփոխումների ճանապարհով: