Բավ է պառակտվել
06-05-2016 15:59

ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է Կրասնոյարսկում ահաբեկչություն կանխելու մասին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն ահաբեկչություն է կանխել։ Այն պետք է իրականացվեր Կրասնոյարսկում՝ հանրային տրանսպորտում՝ մայիսյան տոների ժամանակ:
«Ձերբակալվել է Կենտրոնական Ասիայի երկրներից քաղաքացիների խումբ, որոնք կապված են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ»,- հայտնել է Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը:
«Մայիսի 6-ին Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կրասնոյարսկում կանխել են մայիսյան տոների ընթացքում հանրային տրանսպորտում նախատեսվող ահաբեկչական գործողության պատրաստությունը»,- հայտնել են ծառայությունից։
Ձերբակալվածների մոտից առգրավվել են «ահաբեկչական գործունեության միջոցներ»։ Նշվում է, որ քննության շահերից ելնելով՝ ձերբակալվածների ինքնությունը չի նշվում։