Բավ է պառակտվել
15-11-2016 13:26

ԱԴԾ-ն հայտնել է ահաբեկիչների հերթական խմբի ձերբակալման մասին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է հանցավոր խմբի 5 անդամների, որը կապված է Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ: Խումբն ահաբեկչություններ է նախապատրաստել Ինգուշեթիայում եւ Մոսկվայում: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԴԾ-ի հասարակայնության հետ կապերի կենտրոնից:

«Օպերատիվ-հետախուզական համալի միջոցառումների իրականացման ընթացքում կասեցվել է խմբի գործունեությունը, որն ստեղծվել է ահաբեկչական եւ ծայրահեղական բնույթի հանցագործություններ իրագործելու համար»,- հայտնել են գերատեսչությունից:

Առգրավվել են կիրառման համար պատրաստ երկու ինքնաշեն պայթուցիկ սարքեր՝ յուրաքանչյուրը տրոտիլին համարժեք մոտ 10 կգ զանգվածով, ինքնաշեն էլեկտրադետոնատորներ, որոնք մտնում են ինքնաշեն պայթուցիկ սարքի համալիրի մեջ: