Բավ է պառակտվել
22-08-2014 08:04

Ֆրանսիան խորապես ցնցված է գերևարված Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ

Օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով Ֆրանսիան խորապես ցնցված է: Պատասխանելով ՀՀ քաղաքացի Կարեն Պետրոսյանի սպանության մասին լրագրողի հարցին՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը:
«Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ արագորեն վերադարձնել նրա մարմինը և ամբողջովին լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,-ասել է նա: