Բավ է պառակտվել
14-06-2016 13:53

Ֆրանսիայի իշխանությունները ռուս երկրպագուներին արտաքսում են երկրից

Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են երկրից արտաքսել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի երկրպագուներին: Հունիսի 14-ին ֆրանսիական ոստիկանությունը 29 ռուս երկրպագուների է ձերբակալել Կաննից դեպի Լիլ տանող ճանապարհին:

Երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ ֆուտբոլի ռուս ֆանատները Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընթացքում կարող են սպառնալիք ներկայացնել հասարակական անվտանգության համար: Դրա կապակցությամբ ձերբակալված խմբի մի մասին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել են Ֆրանիսյի սահման` արտաքսելու նպատակով:
Արտաքսման համար հիմք են հանդիսացել հունիսի 11-ին Անգլիա-Ռուսաստան խաղից հետո երկու թիմերի երկրպագուների կողմից սանձազերծված անկարգությունները: Փողոցային կռիվների հետևանքով այդ օրա 35 մարդ տարբեր աստիճանի վերավորումներ է ստացել: