Բավ է պառակտվել
14-04-2015 14:18

Ֆրանցիսկոս Առաջինը 2016 թվականին այցով կմեկնի Հայաստան

Հռոմի Պապ Ֆրանսիսկոս Առաջինը 2016 թվականին այցով կմեկնի Հայաստան: Այցի վերաբերյալ որոշումը հաստատված է, և համապտասխան ժամանակահատվածում այդ մասին պաշտոնապես կհայտարարվի: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահ, Արթիկի թեմի եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանը: Նրա խոսքով՝ թուրք դիվանագետները Վատիկանում տանուլ տվեցին, թեպետ շատ ջանքեր էին գործադրում Վատիկանը ճնշելու և Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված ցանկացած նախաձեռնություններ կանխելու ուղղությամբ: Հետագայում թուրքական մամուլում նույնիսկ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ թուրք դիվանագետներին հաջողվել է համոզել Վատիկանին զերծ մնալ «ցեղասպանություն» եզրույթը օգտագործելուց, իսկ Հռոմի Պապը ապրիլի 24-ին Հայաստան չի մեկնի: Եպիսկոպոսի խոսքով՝ անհրաժեշտ է միանգամից նշել, որ Հայաստանը չի հրավիրել Հռոմի Պապին այցելել Հայաստան հենց ապրիլի 24-ին: Եվ խոսքը գնում էր 2015 թվականին նրա համար ցանկացած հարմար ժամանակ հանրապետությունը այցելելու մասին: Հոգևորականը նշեց, որ սակայն այցը տեղի կունենա հաջորդ տարի, քանի որ այն արդեն իսկ հաստատվել է: Ինչ վերաբերվում է Հայոց Ցեղասպանությանը, ապա, հոգևորականը հիշեցրեց, որ Հռոմի Պապը ոչ միայն օգտագործեց տվյալ եզրույթը, այլ նաև աշխարհին կոչ արեց ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: