Բավ է պառակտվել
16-08-2016 15:53

Լուսանկարիչը անօդաչուի օգնությամբ ցուցադրել է Հայաստանի գեղեցկությունը

Այսօր օդում կատարված լուսանկարների միջոցով հնարավոր է կրկին բացահայտել բնապատկերներների, մշակութային հուշարձանների և  քաղաքների գեղեցկությունը: Թռչնի թռիչքի բարձրությունից արված լուսանկարները իսկապես փոխել են մեր ընկալումը լուսանկարչության նկատմամբ:

Լուսանկարիչ Դավիթ Աբրահամյանին հաջողվել է բարձրությունից լուսանկարել Հայաստանի տարբեր հատվածները օրվա և տարվա բոլոր ժամանակներում, ցուցադրելով յուրաքանչյուր վայրի յուրահատկությունն ու առանձնահատկությունը: Միևնույն ժամանակ նա ընդգծում է մշակութային առանձնահատկությունը և յուրաքանչյուր բնապատկերի հմայիչ գեղեցկությունը: