25-03-2014 16:09

Ֆինանսների նախարարը կազինո չի գնում, թղթախաղ չի սիրում, միայն дураки խաղալ գիտի

Այսօր, լրագրողների հետ հանդիպում է ունեցել ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Պարզվում է՝ Դավիթ Սարգսյանն «անհարմարություն» չի զգում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի` Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունից, դեռ ավելին՝ մի բան էլ ուրախ է։ Իսկ այն հարցին,թե արդյոք հավանակա՞ն է, որ պարտադիր կուտակային օրենքի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու դեպքում դա բավարար պայման լինի Կառավարության հրաժարական ներկայացնելու համար՝ նախարարը նշեց, որ չի կարծում, որ որևէ օրենքի, որևէ իրավական ակտի հակասահմանադրական ճանաչելը կարող է Կառավարության հրաժարական տալու պայման լինել։ Իսկ այն հարցին, թե արդյո՞ք նախարարը թղթախաղի մեծ երկրպագու է և կազինոներ է այցելում: Դավիթ Սարգսյանը պատասխանեց. «Երբևէ չեմ եղել անգամ ամենաթանկ կազինոներում, թղթախաղ էլ չեմ սիրում, որևէ խաղ չգիտեմ բացի дуракии-ից»: