Բավ է պառակտվել
25-09-2014 09:41

Բոլորս ցանկանում ենք հեռացնել Արցախի սահմանից պատերազմի վտանգը.Ֆրանսիացի սենատոր

ԼՂՀ Ազգային Ժողովում Ֆրանսիայի Հանրապետության Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը հայտարարել է, թե Արցախի ժողովուրդն արդեն կատարել է  իր ընտրությունը, որն անկախության է հանգեցրել: Այդ ազատության  և անկախության համար այդ ժողովուրդը նույնիսկ բարձր գին է վճարել, հաղորդում է «karabakh-open.info»-ն: «Եվ ոչինչ աշխարհում չի կարող կասկածի տակ դնել Արցախի ժողովուրդի ձգտումը կառուցել ազատ, անկախ երկիր՝ հիմնված համընդհանուր արժեքների վրա»,- հայտարարել է ֆրանսիացի սենատորը: Նա ընդգծել է Ղարաբաղյան հակամարտության լուծման բացառապես խաղաղ եղանակը՝ հիմնված ազգի ինքնորոշման սկզբունքի վրա: «Առաջիկայում ՀՀ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ևս մեկ առիթ կդառնա, որպեսզի Ֆրանսիայի նախագահը հաստատի վստահությունն այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ եղանակով՝ հիմնված ազգի ինքնորոշման սկզբունքի վրա»,-հույս է հայտնել ֆրանսիացի քաղաքական գորժիչը: Ընդգծելով Արցախի ներկայացուցիչների մասնակցության անհրաժեշտությունը բանակցային գործընթացին՝ ֆրանսիացի խորհրդարանականը կարեւորել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ այդ թվում նաեւ Արցախում: «Մենք բոլորս ցանկանում ենք հեռացնել Արցախի սահմանից պատերազմի վտանգը, ինչը կարագացնի այդ երկրի զարգացումը»,- եզրափակել է Կալտենբախը: