Բավ է պառակտվել
24-03-2015 10:59

Նուբարաշենում սպանության գործով հետխուզվողները ներկայացել են ոստիկանություն

Նուբարաշենում սպանության գործով հետախուզվող Ծգլ, Տլե և Գաստիկ մականուններով քրեական հեղինակությունները մարտի 23-ին ոստիկանություն են ներկայացել: Մարտի 4-ի ցերեկը Երևանի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել են 43-ամյա Լևոն Ղազարյանը (Երրորդմասցի Լյովիկը), 35-ամյա Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Մելիքյանը: ՀՀ Քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածներով հետախուզվում էին 1986 թ. ծն. Սարգիս Գրիգորյանը (Ծգլ), 1984 թ. ծն. Սարգիս Հարությունյանը (Տլե) և 1984 թ. ծն. Վահան Հակոբյանը (Գաստիկ):