07-04-2017 14:22

Մայիսի 7-ին Հայաստանում կանցկացվի կոնյակի փառատոն

Հայաստանի առողջարանային Ծաղկաձոր քաղակում մայիսի 7-ին կոնյակի փառատոն կանցկացվի: Նման միջոցառումը կգրավի մոտ 25 հազար այցելուների՝ հիմնականում զբոսաշրջիկների, այդպես են կարծում ՀՀ «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամ»-ում:
«Փառատոնին մենք ակնկալում ենք տեսնել շատ զբոսաշրջիկների: Մենք հաշվի ենք առել, որ այդ շրջանում երկիրը առավել գրավիչ է ռուս տուրիստների համար, այդ պատճառով նպատակային կաշխատենք նրանց վրա: Մանավանդ, որ մենք ակնկալում ենք, որ մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների թիվը կավելանա»,- ուրբաթ օրն այս մասին ասել է Հիմնադրամի նախագահ Տիգրան Կարապետյանը:
Կարապետյանն ընդգծել է, որ փառատոնին ներկայացվելու են բոլոր 30 կոնյակ արտադրողների ապրանքանիշերը: Նրա խոսքերով, տվյալ պահին նոր գործընկերներ ներգրավելու և փառատոնի ծրագիրը կազմելու նպատակով բանակցություններ են ընթանում: Հիմնադրամն իր ծրագիրը կներկայացնի մոտ ժամանակներս:
« Մենք շատ հետաքրքիր և տարաբնույթ համերգային ծրագիր ենք նախատեսել: Այցելուներին կարող եմ հավաստիացնել, որ փառատոնի ժամնակ նրանց շատ անակնկալներ են սպասվում»,- նշել է նա:
Կարապետյանը հույս է հայտնել, որ փառատոնը ամենամյա կդառնա և կնպաստի Հայաստանի ճանաչվածությանը, ինչպես նաև Ծաղկաձորում տուրիզմի զարգացմանը: