Բավ է պառակտվել
04-04-2016 19:19

Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկ մասնագիտական դիտարկում է ներկայացրել, իր իսկ խոսքով, նրանց համար, ովքեր զբաղված են մարտական գործողությունների ընթացքի ու կողմերի հնարավորությունների ռազմագիտական վերլուծությամբ:

«Փաստ է, որ Ադրբեջանի բլից-կրիգը տապալվեց: Այդ փաստից կորցնելով հավասարակշռությունը` ներկա պահին 200-250 մետր տարածքի համար ընթացող դիրքային մարտերում հակառակորդի զինվորական ղեկավարությունը, ըստ իս, կայացրեց սխալ որոշում:

Նա մարտի մեջ մտցրեց ու անխնա կիրառեց զինատեսակներ (մարտական ԱԹՍ-ներ, ՏՕՍ-1 և այլ սահմանափակ միջոցներ), որոնք իրենց նշանակությամբ նախատեսված են բոլորովին այլ և շատ ավելի խոշոր խնդիրներ լուծելու համար, մասնավորապես օպերատիվ մակարդակի ճեղքումների, ռազմավարական օբյեկտների ոչնչացման և այլն:

Անգամ նշված փոքր հատվածներում տեղային հաջողություններ գրանցելու պարագայում նշված զինատեսակների կիրառությունը արդարացված չէ երկու պատճառով.

1. Դրանցով լուրջ ռազմական խնդիրներ չլուծվեցին,

2. Ի վերջո, մարտի ելքը որոշելու է զինվորը` իր մարտական ու բարոյակամային որակներով, ժողովրդի հետ իր միասնությամբ»,-Facebook-ի իր էջում գրել է պաշտոնյան: