Բավ է պառակտվել
04-10-2014 08:49

«Facebook»-ը կհոգա իր օգտատերերի առողջության մասին

«Facebook»-ը, ծրագրում է ընդլայնվել առողջապահության ոլորտում: Այս մասին «Reuters»-ին պատմել են իրավիճակին ծանոթ երեք անձինք, ովքեր չեն ցանկացել նշել իրենց անունները: Ուղղություններից մեկը, որ մտադիր են զարգացնել սոցցանցում, հիվանդների աջակցության առցանց խմբերն են: Այնտեղ նրանք կարող են կիսել հիվանդությունների դեմ պայքարի փորձը, քննարկել բուժման տարբեր եղանակների արդյունավետությունը և այլն: «Facebook»-ում մեկ այլ խումբ ծրագիր կստեղծի, որը կոչված է լինելու կանխել հիվանդությունները՝ մարդկանց ստիպելով փոխել կենսակերպը: Ըստ «Vesti.ru»-ի, սոցցանցի ներկայացուցիչները վերջին ամիսների ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել բժիշկների և առողջապահությունը ներկայացնող ձեռներեցների հետ: Հանդիպման ընթացքում ստացված տեղեկությունը կիրառվում է հետազոտությունների և մշակումների նպատակով հատուկ ստորաբաժանման ստեղծման համար, որոնք վերաբերում են «առողջապահության ծրագրերին»: «Facebook»-ը, սակայն, միջոցներ հավաքելու փուլում է: Մի կողմից բժշկական միություններն ու ծրագրերը կօգնեն «Facebook»-ին բարձրացնել օգտատերերի ակտիվությունը, մյուս կողմից՝ ցանցի գովազդատուների համար տվյալների բաժնում, որոնք վերաբերում են օգտատերերի հետաքրքրություններին, կհայտնվեն առողջության մասին տեղեկություններ: Այս տեսակետից սոցցանցի նախաձեռնությունը, հավանաբար, շատերի ոչ միանշանակ արձագանքը կառաջացնի: Ուստի տարբեր մոտեցումներ են դիտարկվում, այդ թվում՝ առաջին «առողջ» ծրագրի թողարկումը մեկ այլ ընկերության անունից՝ առանց «Facebook»-ի անվան հիշատակման: