24-07-2014 09:11

Facebook-ի շահույթը զգալիորեն աճել է՝ հասնելով 791 մլն դոլարի

Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի շահույթն ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում զգալիորեն աճել է՝ հասնելով 791 մլն դոլարի, փոխանցում է РИА-Новости-ն: Ի տարբերություն նախորդ տարվա 2-րդ եռամսյակի ցուցանիշների, ընկերության շահույթն աճել է 138%-ով։
Ըստ Facebook-ի հրապարակած զեկույցի՝ սոցկայքի օգտատերերի թիվը շարունակում է աճել։ Ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը ևս հաստատել է, որ ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակը շատ հաջող է եղել իրենց համար։ Ինչ վերաբերում է այս ընթացքում Facebook-ի եկամտին, ապա այն ևս աճ է արձանագրել՝ հասնելով 2.91 մլրդ դոլարի։ Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 2.68 մլրդ դոլար։ Աղբյուրը հավելում է, որ ներկայում Facebook-ի օգտատերերի թիվը հասել է 1.32 մլրդ-ի։