18-10-2014 13:56

Եզդիները դժգոհում են միջազգային մամուլի աղաղակող անարդարությունից

Եզդիները, լինելով Մերձավոր Արեւելքի հնագույն ժողովուրդներից, հենց իրենց բնօրրանում այսօր կանգնել են իսպառ ոչնչացման եզրին: Այդ մասին ասվում է Հայաստանում եզդիական համայնքի եւ «Ոչ ցեղասպանություններին» քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:«Բավական չէ, որ եզդիները ենթարկվում են ֆիզիկական բնաջնջման, ցավոք, դրան գումարվում է մեկ այլ դատապարտելի երեւույթ, որը մեր համոզմամբ` չի զիջում վերոնշյալ ֆիզիկական բնաջնջմանը: Խոսքն այն մասին է, որ աշխարհի բազմաթիվ լրատվամիջոցներ (էլեկտրոնային, տպագիր), չգիտես դիտավորյա՞լ, թե՞ թյուրիմացաբար, եզդիներին ներկայացնում են որպես քրդեր (եզդի-քրդեր անունով), ինչն աղաղակող անարդարություն է:Պիտի նշել, որ մենք` եզդիներս, մեզ կոչում ենք էզդի, իսկ մեր հարեւանները մեզ ճանաչել եւ ճանաչում են եզդի, եզիդ անուններով, ինչը հասկանալի է լեզվագիտության տեսանկյունից: Սխալ ու վիրավորական է մեզ` եզդիներիս համար, երբ մեզ համարում են մեզ հետ որեւէ առնչություն ու ընդհանրություն չունեցող քրդեր: Մեր խնդրանքն ու կոչն է աշխարհի բոլոր լրատվամիջոցներին` նյութերում եւ հաղորդումներում մեզ հիշատակել եզդի, եզդի ժողովուրդ, եզդի ազգ, եզդի ազգություն եզրույթներով: Սրանով դուք ճշմարտությունն արտահայտած կլինեք, ինչպես նաեւ կդրսեւորեք ձեր հարգանքը մեր փոքրաթիվ, տառապած եւ ուրույն մշակույթի ու պատմության տեր ժողովդի նկատմամբ»,- ասվումէ հայտարարության մեջ: