18-09-2014 16:20

Եզդիների ցեղասպանությունը Իրաքի իշխանության բացթողումն է.Գ. Քոչոյան

«Օգոստոսի 2-ին սկսված եզդիների ցեղասպանությունը դեռեւս շարունակվում է»,- այսօր` լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության նախագահ Ամո Շարոյանը: Բանախոսը տեղեկացրեց, որ ստեղծվել է եզդիական 3 ռազմաջոկատ, որոնցից մեկը մահապարտների ջոկատ է, և կրում է եզդիների հրեշտակապետի անունը: «Սկայան սա շատ քիչ է անհրաժետ է միջազգային հանրության համարժեք արձագանքն ու միջամտութունը»,-ընդգշեց Ամո Շարոյանն ու հավելոց, որ միջազգային օգնությունը լիարժեք տեղ չի հասնում, քանի որ նախ այն գնում է Իրաքի կառավարություն, հետո Քուրդիստանի Ինքնավար Հանրապետություն և նոր հասնում է եզդիներին: News.gisher.ru-ի այն հարցին թե ստղծված իրավիճակն ում է ձեռնտու և ինչու համարժեք արձագանք չի գտնում, Պարոն Շարոյանը պատասխանեց. «Մեղադրում եմ Քաթարին, Թուրքիային, Սաուդյան Արաբիային և քաղաքակիրթ մի շարք երկրներին: Իսկ միջազգային հանրությունը, փաստ է, որ կատարվածին լուրջ չի վերաբերում»:
Ասուլիսին ներկա նույն ՀԿ փոխնախագահ Գյուրջիս Քոչոյանն էլ համոզված է, որ եզդիների ցեղասպանությունը Իրաքի իշխանության բացթողումն է. «Մարդկային ռեսուրսի խնդիր չկա, մեր հիմնական խնդիրն է ժամանակակից զինամթերքով նրանց ապահովելն է»: