Բավ է պառակտվել
01-08-2016 12:43

Եզդիներ. Հայաստանում անթույլատրելի է իրավիճակի ապակայունացումը

Հայաստանի եզդիները կոչ են անում հայերին քաղաքական հարցերը լուծել բանակցությունների սեղանի շուրջ և չլարել իրադրությունը երկրում` հուրախություն թշնամիների։

Եզդիներին անհանգստացնում է Հայաստանում տիրող անկայուն վիճակը, ասում է աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը։

«Մենք մտահոգված ենք այն ամենով, ինչ տեղի է ունենում Հայաստանում։ Եզդիներին և հայերին կապում է բազմադարյա բարեկամությունը։ Նրանք միշտ կիսել են ուրախությունը և դժբախտությունը։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի թշնամաբար տրամադրված երկրներն ուրախանան Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ»,- ասաց Թամոյանը։

Նա նշեց, որ հայերը պետք է լուծեն առկա խնդիրները ժողովրդավարական և գրագետ ճանապարհով։

«Հայերը շատ կիրթ, գրագետ և զարգացած ժողովուրդ են։ Երբ խնդիրներ են ծագում, ավելի լավ է զսպվածություն հանդես բերել և նստել բանակցությունների սեղանի մոտ», — ասաց աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահը։

Թամոյանը նշեց, որ եզդիները Հայաստանում միշտ ապահով են զգացել իրենց, նրանք ցանկանում են ապրել հանգիստ երկրում։