Բավ է պառակտվել
11-09-2014 16:47

Մահմեդական զինյալների կողմից բռնաբարվող շատ եզդի աղջիկներ ինքնասպան են լինում. Բ. Հասանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Աշխարհի և Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պատանդ են պահում 1700 եզդի կանանց: «Նրանցից շատերին դաժան կտտանքների և ծաղրի են ենթարկում՝ ձգտելով մահմեդական դարձնել, մյուսներին վաճառում են արաբական երկրներում»,-նշեց բանախոսն ու հավելեց. «Զարմանալի է, թե ինչպես են համաշխարհային գերտերությունների առաջնորդները հետևում կատարվածին և ոչ մի միջոց չեն ձեռնարկում՝ մեր կանանց և մեր ժողովրդին ոչնչացումից փրկելու համար»:
Ասուլիսի մասնակից Հայաստանի եզդիների հոգևոր առաջնորդ շեյխ Բրո Հասանյանն էլ հավելեց, որ մահմեդական զինյալների կողմից բռնաբարվող շատ աղջիկներ ինքնասպանություն են գործում: