Բավ է պառակտվել
02-12-2014 08:50

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում արձանագրված թունավորումը նրբերշիկի՞ց

«Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նախորդ շաբաթվա վերջին արձանագրված թունավորման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել» ,-հիշեցնում է «Հայկական ժամանակ»-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ հոսպիտալացվածների թիվը հասել էր շուրջ 70-ի: Նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա: «Ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ մանկապարտեզում սննդակարգի մեջ ներառված է եղել նաև նրբերշիկ: Հենց դա էլ համարվում է թունավորման դիզենտերիայի տարածման հավանական պատճառ»,–գրում է պարբերականը: