Բավ է պառակտվել
26-11-2014 12:03

Հայաստանի զինուժի տեսչական խումբը տեսչություն է անցկացնում Թուրքիայում

Նոյեմբերի 26-ից 28-ը Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է անցկացնում Թուրքիայի Հանրապետության տարածքում: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե տեսչության ընթացքում կճշգրտվեն ՀՀ հետ սահմանակից զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, կստուգվեն պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի եւ սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը եւ դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, կդիտարկվեն զորամասերի սահմանագոտիները եւ ընդհանուր տարածքները: