Բավ է պառակտվել
25-01-2014 20:09

Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով

«Հայպետհիդրոմետ»-ի տվյալներով, վաղը Հանրապետության տարածքում առավելապես արևմտյան շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին արևմտյան է 1-5 մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 2-ից 4 աստիճանով: Երևանում հնարավոր են տեղումներ: Առավոտյան ժամերին ցածրադիր հատվածներում սպասվում է մառախուղ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1+1, վաղը ցերեկը՝ +1+3 աստիճան: