Բավ է պառակտվել
21-12-2013 10:34

Միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Հայաստանի բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն, այսօր 09.30-ի դրությամբ, հիմնականումանց անելի են: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  հայտնում են,  որ դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դիլիջանի ոլորաններում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երեւան-Սևան մայրուղու 8-րդ կմ-ում առկա է մառախուղ: Երևանում այս պահին ձյուն է տեղում: ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիս տանհրաժեշտության դեպքում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար, իսկ մնացած ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: