Բավ է պառակտվել
24-04-2015 15:32

Ցեղասպանությունը դատապարտող ակցիա եվրոպացի երիտասարդների կողմից (լուսանկարներ)

Ապրիլի 24-ին «Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) անդամները յուրօրինակ ակցիայով դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը։ 

16 երկրից Հայաստան ժամանած պատվիրակներ, Հայոց մեծ եղեռնը դատապարտող պաստառներով երթով շարժվեցին դեպի Կոմիտասի արձան, որտեղ իրենց մայրենի լեզուներով բարձրաձայնեցին 100-րդ տարելիցի կարգախոսը՝ հիշում ենք և պահանջում։

Նշենք, որ այս օրերին DEMYC-ի խորհրդի հավաքը Հայաստանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպությունը, որը եվրոպական այս կառույցի լիիրավ անդամ է և ներկայացված է փոխնախագահի պաշտոնով: