Բավ է պառակտվել
22-10-2015 10:27

ԱՄՆ-ի Հրեական խորհուրդը կոչ է անում երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ում գործող Հանրային հարցերի հրեական խորհուրդը (Jewish Council for Public Affairs) կոչ է արել ԱՄՆ իշխանություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչել՝ տարիներ շարունակ այս հարցի վերաբերյալ նրբորեն խուսանավելուց հետո: 
Հրեական խորհուրդն անցած շաբաթ անցկացված իր ամենամյա հանդիպման ժամանակ կոչ է արել հրեական կազմակերպություններին Կոնգրեսի և Սպիտակ տան շրջանում լոբբինգով զբաղվել, որպեսզի նրանք պաշտոնապես ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Խորհրդի խոսնակը չորեքշաբթի օրը հաստատել է, որ բանաձևը խմբի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջին փաստն է։ 
Շատ հրեական կազմակերպություններ մինչև վերջերս դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ տարածաշրջանում Իսրայելի կարևոր դաշնակցին՝ Թուրքիային «չնեղացնելու» համար: Գլխավոր իսրայելամետ խմբերը Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ լոբբինգով են զբաղվել։ 
Այնուամենայնիվ, 2009 թվականին Գազայի պատերազմում պաղեստինյան «Համաս» շարժման դեմ Իսրայելի պատերազմից ի վեր Թուրքիա-Իսրայել հարաբերությունների վատթարացման հետևանքով իսրայելամետ խմբերը դադարել են Թուրքիայի օգտին լոբբինգ իրականացնել։ Բայց քանի որ կոտորածները «ցեղասպանություն» անվանելը Թուրքիայի և այլ պետությունների հարաբերություններում ճգնաժամ է առաջացրել, մինչև հիմա իսրայելամետ խմբերը փորձել են ակտիվ չաջակցել ճանաչմանը: 
Հայտարարությունում կոչ է արվում հրեական համայնքին սերտորեն աջակցել ամերիկահայ խմբերի հետ՝ Ցեղասպանության ճանաչման գործընթացի համար։