Բավ է պառակտվել
30-10-2015 10:02

Եվրախորհրդարանը պահանջել է Եվրամիությունից դադարեցնել Սնոուդենի հետապնդումը

Եվրախորհրդարանը Ստրասբուրգում տեղի ունեցած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որը կոչ է անում Եվրամիության երկրներին` դադարեցնել Էդվարդ Սնոուդենի հետապնդումը, հաղորդել է վեհաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչը։ Խորհրդարանականները կոչ են արդել ԵՄ պետություններին` «հրաժարվել Սնոուդենի հետապնդումից, նրան պաշտպանություն տրամադրել և համապատասխանաբար կանխել նրա արտահանձնումը` ի նշան մարդու իրավունքների միջազգային պաշտպանի և վտանգի մասին տեղեկացնողի կարգավիճակի ճանաչման»,- ասել է վեհաժողովի մամուլի ծառայության ներկայացուցիչը: ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013թ.–ին հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն` ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է ոչ միայն ԵՄ քաղաքացիներին, այլ նաև մի շարք եվրոպական առաջնորդների։