09-09-2015 22:00

Եթե պատերազմ սկսեն, մենք Բաքուն էլ կվերցնենք. ազատամարտիկ

Այսօր կայացած ասուլիսին Մահապարտների գումարտակի մի շարք ազատամարտիկներ անդրադարձան սահմանային լարվածությանը և նշեցին, որ բոլոր մահապարտներն էլ պատրաստ են ցանկացած պահի դուրս գալ և օգնել մեր զինվորներին, որ մեր երիտասարդները ավելի քիչ լինեն առաջնագծում: Նրանք հայտնեցին, որ այսօր երեսուն ազատամարտիկներ մեկնել են դիրքեր:

Ջոկատի հրամանատար Մինասյան Գագիկը նկատեց, որ.
«Մեր տղաները այսօր սահմաններին են, հոգեպես աջակցում եմ մեր զինվորներին, բայց մենք գնացինք ու տեսանք, որ մեր զինվորը շատ ուժեղ է և օգնության կարիք չունի: Եթե պատերազմ սկսեն, մենք Բաքուն էլ կվերցնենք, թող իրենք չսխալվեն: Մեր զինվորները այսօր զինված են և՛ հոգեպես, և՛ զենքով»:

Նիկոլ Դուման ջոկատից Ալբերտ Պողոսյանը շարունակելով թեման, նշեց, որ.
«Վերջին չորս-հինգ օրը նրանք նույնիսկ հրանոթներ են օգտագործել: Մինչ այս մենք մեզ համեստ ենք պահել, բայց այսօր այլևս համեստ չենք: Իրենց գյուղացիները այսօր նույնիսկ փակել են գյուղերը, որ իրենց զինվորը գյուղ չմտնի, իրենք տեսնում են , թե ինչի է դա հանգեցնում: Ալիևի կլանը այսօր ժողովրդի վստահությունը չի վայելում, մի շարք լրագրողներ ու գործիչներ են բանտարկվել»:
Ինչ վերաբերվում է կիրառվող զենքերին, ապա նա նշեց.
«Հիմնականում Թուրքական արտադրության զենք են օգտագործում, Ռուսականը վախենում են օգտագործել, որովհետև դա իրենց համար խնդիրներ կառաջացնի:
Վերջերս կիրառել են120 մմ ականանետներ»:
Մահապարտների երկրորդ ջոկատի հրամանատարի տեղակալ
Մարտին Մարտիրոսյանն էլ նշեց, որ. « Այսօր ադրբեջանցիները կորցրել են բոլոր ռեսուրսները: Նրանք խուճապի մեջ են, վախեցած են: Նրանք միայն թվաքանակով են շատ, բայց որակական առավելություն չունեն:
Նրանք սովոր են շնագայլի նման կծել ու փախնել: Նրանց զինվորը վստահություն չունի իրենց հաղթանակի վրա: Հակառակ դրան, Հայաստանում ոչ մի խուճապ չկա, մեր զինվորները քաջ են և պատրաստված, նույնիսկ հատուկ պատրաստություն անցած զինյալներին կարող են հաղթե»լ:
Բանախոսները հայտնեցին, որ հոկտեմբերի երեքին ուխտագնացություն է լինելու Արցախ, ազատամարտիկները գնալու են դիրքեր:

Մարինե Բարսեղյան