Բավ է պառակտվել
21-10-2015 09:47

«Սաղաթելյանն` ընդդեմ Հայաստանի» գործով՝ մոտ 5000 եվրո կվճարվի հայցվորին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որոշում է կայացել «Սաղաթելյանն` ընդդեմ Հայաստանի» գործով: Եվրոպական դատարանը քննել է դիմորդ Անահիտ Սաղաթելյանի` դատական համակարգից իրեն հեռացնելու որոշումը վիճարկելու հնարավորությունից զրկված լինելու մասին գործը, տեղեկացնում է ՄԻԵԴ-ի կայքը: Անահիտ Սաղաթելյանը 2004-ին հեռացվել է Գեղարքունիքի մարզի դատարանում դատավորի պաշտոնից, ապա դիմել դատարան` նշելով, որ իրեն ապօրինաբար են հեռացրել աշխատանքից: Նրա հայցը, սակայն, մերժվել էր: ՄԻԵԴ-ի որոշման համաձայն` Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, և ՀՀ Կառավարությունը պարտավորվում են 3 ամսվա ընթացքում հայցվոր Անահիտ Սաղաթելյանին 3600 եվրո վճարել՝ հասցված վնասի համար, ինչպես նաև 1300 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: