25-11-2016 10:40

Եվրադատարանը պարտավորեցրել է ՀՀ-Ին 50 հազար եվրո փոխհատուցում հատկացնել

2002 թվականին Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի գործով Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Մուրադյաններին հատկացնել 50 հազար եվրո փոխհատուցում:

Եվրադատարանը փաստել է, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն չեն իրականացրել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Մեկ այլ վճռով Եվրոպական դատարանը կառավարությանը պարտավորեցրել է 2400 եվրո հատկացնել: «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի կառավարության» գործով Սպարտակ Մանուչարյանը 2009-ին մեղադրվել է Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանի սպանության համար:

Եվրոպական դատարանը համարել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է նրա արդար դատաքննության իրավունքը: