Բավ է պառակտվել
05-11-2015 15:07

«Վարդաշեն»-ում 3 դատապարտյալ դադարեցրել է հացադուլը

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող դատապարտյալներից եւս երեքն այսօր՝ նոյեմբերի 5-ին, դադարեցրել են հացադուլը: Այս մասին  հայտնեցին արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ՝ հացադուլը դադարեցրած դատապարտյալներն այդ մասին համապատասխան դիմում են ներկայացրել ՔԿ հիմնարկի վարչակազմին: Ինչ վերաբերում է հացադուլը շարունակող դատապարտյալներին, նախարարությունից հայտնեցին, որ նրանց առողջական վիճակը բավարար է. նրանք գտնվում են բժիշկների հսկողության ներքո: Նշենք, որ նախօրեին Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՔԿՀ գնացած նախարարության աշխատակիցների այցից հետո էլ հացադուլը դադարեցրել էր եւս մեկ դատապարտյալ: