15-08-2014 17:27

Ես հպարտ եմ, որ մենք նման նախարարություն ունենք. Հ. Աբրահամյան

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարների ուղեկցությամբ այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն։ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը նրան ուղեկցեց ստորաբաժանումներով և կառավարության ներկայացուցիչներին ներկայացվեց ցուցադրական վարժանքներ, ինչպես նաև նոր ձեռք բերված տեխնիկա։ Երիտասարդ փրկարարների մի խմբի անդամներն անձամբ ՀՀ վարչապետի ձեռքից ստացան սպայական կոչումները։

Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տպավորված է ԱԻՆ-ի աշխատանքով։ «Ես իրոք հպարտ եմ, որ մենք ունենք նման նախարարություն, որն ամեն վայրկյան մեր քաղաքացիների կողքին է, ինչը մեզ համար կարևոր է՝ հաշվի առնելով մեր աշխարհագրական դիրքը և տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը»,- ասաց նա։

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրենք անպայման կփորձեն աջակցել նախարարությանը, որպեսզի ապահովեն ԱԻՆ-ն արդյունավետ գործելուն. «Նաև ինձ պարտավորեցրեց, որ այս կազմակերպված նախարարությանը մենք ավելի մեծ ուշադրություն դարձնենք»։

Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրենք ամենօրյա համագործակցության մեջ են գտնվում ոչ միայն Արտակարգ իրավիճակների նախարարության հետ, այլև՝ ՀՀ բոլոր ուժային կառույցների։

Սերյան Օհանյանը նշեց, որ ԱԻՆ-ի աշխատակիցները պատրաստ են հարկ եղած դեպքում կանգնել բանակի կողքին։ «Մենք նրանց հետ միասին միջոցառումներ ենք իրականացնում սահմանամերձ բնակավայրերի քաղպաշտպանության խնդիրներն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ։ Ուժային կառույցներն ավելի լավ են մեկը մյուսին հասկանում և պատրաստ են ցանկացած դեպքում մեկս մյուսին աջակցելու»,- հավելեց նա։