Բավ է պառակտվել
15-01-2014 13:12

"Ես բողոք չունեմ Վահան Կարապետյանի դեմ.",- Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն, այսօր իր ֆեյբուքյան էջում կատարել է մի գրառում, ըստ որի ինքը չի բողոքի Վահան Կարապետյանի դեմ:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ վիճաբանություն էր եղել Սուրենյանցի և ԲՀԿ-ական պատգամավոր, ՛՛Չերրի՛՛ ռեստորանի սեփականատեր Վահան Կարապետյանի միջև: Սկզբում կողմերը հերքեցին վիճաբանության լուրը, բայց հետո Սուրենյանցը հայտարարեց, որ Կարապետյանը հարվածել է իրեն և հասցրել վնասվածքներ, ֆեյսբուքյան իր էջում անգամ տեղադրեց լուսանկարներ, որոնցում պարզ երևում է Սուրենյանցի վնասվածքները:

՛՛ՀՔԾ–ում՝ իմ և ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանի վիճաբանության առթիվ հարուցված քրեական գործի առթիվ՝ պաշտոնապես հայտարարում եմ. –Վ. Կարապետյանն ամբողջովին հատուցել է իմ առողջության վերականգնման հետ կապված ծախսերը, մենք հաշտության ենք եկել, և ես որևէ բողոք չունեմ ԱԺ պատգամավորի դեմ, –այսօր ես այս մասին պաշտոնական հայտարարությամբ հանդես կգամ ՀՔԾ–ում՛՛,-գրել է Սուրեն Սուրենյանցը։