Բավ է պառակտվել
19-09-2014 09:16

2100 թվականին երկրի բնակչությունը կհասնի 11 միլիարդի

ՄԱԿ-ի Վաշինգտոնյան համալսարանի գիտնականները հաստատում են, որ մոլորակի բնակչության աճը չի կայունանա 2050 թվականից հետո, այլ կշարունակվի ողջ XXI դարում: Երկրի բնակչությունը 2100 թվականին կկազմի 11 մլրդ մարդ՝ դա 2 միլիարդով ավելի է, քան համարվում էր նախկինում: Հաշվետվությունը ներկայացված է Science ամսագրի վերջին համարում: 1990-ականների ժողովրդագիրների շրջանում կարծիք կար, որ 9 միլիարդի հասնելով՝ մոլորակի բնակիչների թիվը կկայունանա կամ նույնիսկ կսկսի կրճատվել: Ամենից շատ աճ սպասվում է Աֆրիկայում: Մայրցամաքի բնակչությունը քառակի կաճի՝ 1 միլիարդից դառնալով 4 միլիարդ: Հակառակ կանխատեսումների՝ ծնելիությունը մայրցամաքում չի ընկնի: Ավելին՝ աֆրիկյան ընտանիքները շատ երեխաներ են ունենում (միջինը 4.6 երեխա)՝ հիմնականում հակաբեղմնավորիչ միջոցների դեֆիցիտի պատճառով: Եվ վերջապես՝ մահացությունը ՄԻԱՎ-ից Աֆրիկայում կրճատվել է: