Բավ է պառակտվել
17-02-2014 14:44

Երկրաշարժը պտտվում է հանրապետության շուրջը, սակայն լուրջ ցնցումներ չեն գրանցվել. Նիկոլայ Գրիգորյան

Գառնիի միջազգային դիտակայանի հիման վրա միջազգային գիտական կենտրոնի ստեղծման համար լուրջ միջոցներ են ներդրվում, այս մասին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, հայտարարեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: Նա նշեց, որ դիտակայանն այս տարի կթվայնացվի, այստեղ ոչ միայն գիտական աշխատանքներ կիրականացվեն, այլև, այնտեղ տեղադրված դեֆորմոգրաֆը ցույց կտա երկիր շարժը երկրաշարժից առաջ: Հնարավորություն կլինի որոշակի գիտելիքներ ստանալ երկրաշարժի մասին:
՛՛ Մեր երկրի 150 սեյսմիկ կայանների մեծ մասը մաշված են, աշխատանքներ են տարվում միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի ժամանակակից սեյսմիկ կայաններ ստեղծվեն:
Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ երկրաշարժը պտտվում է մեր շուրջը, սակայն մեր հանրապետությունում լուրջ ցնցում չի գրանցվել: Իսկ ահա, անրադառնալով էլիտար շինություններին, բանախոսը նշեց, որ դրանք բավականին սեյսմակայուն են, կան հին շենքեր, որոնք վթարային են ու չեն համապատասխանում սեյսմիկ չափանիշներին: