Բավ է պառակտվել
30-05-2014 10:45

Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի է ունեցել

Արտակարգ իրավիճակների կայքը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 07.15-ին, Սեյսմիկ պետական ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում Վարդենիս քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.410 և արևելյան երկայնության 45.580: