Բավ է պառակտվել
26-08-2014 12:16

Վրաստան-Հայաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

Այսօր տեղական ժամանակով ժամը 02.11-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության 43.920: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Բավրայում 3 բալ ուժգնությամբ:

Կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակիների դեպարտամենտի հետ, որտեղից հաղորդել են, որ իրենց մոտ զոհեր և ավերածություններ չկան: