Բավ է պառակտվել
16-05-2014 11:02

Հայաստան-Նախիջևան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել

Այսօր, տեղական ժամանակով ժամը 01.23-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 15-ին, ժամը 21.23-ին ) ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջեւան - Հայաստան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.18 աստիճան և արևելյան երկայնության 45.96 աստիճան: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Քաջարան եւ Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: