Բավ է պառակտվել
10-02-2014 18:47

Սյունիքում և Արցախում զգացվել է Ադրբեջանի երկրաշարժը

Այսօր, ժամը 16.06-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Հանրապետության տարածքում ՝ Շամախի քա¬ղաքից 28կմ հարավ-արևելք, որի ուժգնությունը էպի¬կենտ¬րոնային գոտում կազմել է 7 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.450 և արևել¬¬յան երկայնության 48.880:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 50 կմ խորության վրա:
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ մի շարք բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ: