05-03-2014 16:49

Պատանի երկրապահները կոտրել են Ադրբեջանի դրոշը

Վազգեն Սարգսյանի ծննդյան առթիվ Եռաբլուր պանթեոնում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը պատանի երկրապահները ցուցադրական ելույթներով հանդես եկան սպարապետ , ինչպես նաև տվեցին իրենց երդումները:

Ցուցադրական վարժություններով հանդես եկան պատանի երկրապահների տարբեր շրջանների ստորաբաժանումներ, նրանք կոտրեցին Ադրբեջանի դրոշը, որը պատկերված էր պեմզաբլոկի վրա:

Հանդիսավոր ելույթներով հանդես եկան ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը և այլ բարձրաստիճան զինվորականներ:

Երդման արարողության կապակցությամբ շնորհավորելով պատանի երկրապահներին՝ Սեյրան Օհանյանն ասաց.

«Մենք նորից Եռաբլուրում ենք: Հայ ժողովրդի նորօրյա պատմությունը խոսում է այն մասին, որ մենք այսօր էլ պայքարով ենք ապահովում մեր անկախությունը և նաև ազատ ապրելու իրավունքը: Այսօր մենք գերադասել ենք ոչ թե լավ կահավորված դահլիճներում մեծարանքի խոսքեր ասել մեր զոհված ընկերների հասցեին, այլ գտնվել Եռաբլուրում, որտեղ բոլորս հավասար ենք:Վազգեն սպարապետն այն անհատներից էր, որի նվիրումի շնորհիվ մենք ոտքի հանել մեր ժողովրդին: Այսօր մենք նաև յուրովի հաշվետվություն ենք տալիս և՛ երկրապահներին, և՛ սպարապետին»: