Բավ է պառակտվել
13-06-2014 10:14

Ըստ գիտնականների Երկրի հաստ շերտի տակ ջրային պաշար կա

Ըստ ամերիկացի գիտնականների՝ երկրակեղևի հաստ շերտի տակ՝ հարյուրավոր կիլոմետր խորությամբ, գտնվում է հսկայական ջրային պաշար։

The Guardian-ը նշում է, որ գիտնականների խոսքերով՝ իրենց պնդումը հիմնված է տասնամյակներ տևած գիտական աշխատանքի վրա։ Մասնագետների կարծիքով՝ այդ ջրային պաշարն իր ծավալով 3 անգամ գերազանցում է համաշխարհային օվկիանոսին։

Նշվում է, որ ստորգետնյա օվկիանոսը մոտավորապես 660 կմ խորության վրա է՝ բյուրեղացված վիճակով։ Բրիտանական պարբերականը նկատում է , որ եթե ամերիկացի գիտնականների առաջ քաշած վարկածը համապատասխանի իրականությանը, ապա դա հիմնովին կփոխի մարդկանց պատկերացումը Երկրի ձևավորման հարցում։