24-01-2014 12:59

՛՛Երկար մազերով ու փափուկ պահված տղաները՛՛ կկարողանա՞ն թշնամու դեմն առնել…

Վեջին ժամանահատվածում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունները, որոնք հղի են հակառակորդին բնորոշ խախտումներով, մի շարք վերլուծությունների ու մեկնաբանությունների առիթ են հանդիսանում: Հակառակորդը մշտապես՝ հրադադարի խախտման միջոցով փորձում է տպավորություն թողնել, թե ցանկացած պահի կարող է ներխուժել հայի տարածք ու պատերազմ սկսել: Այս գործողություններն արդեն ծանոթ են ոչ միայն մեզ՝ հայերիս, այլ շատ ու շատ վերլուծաբաններ, թեկուզ և ԵՄ-ի ներկայացուցիչները կարողանում են կոնկրետ վերլուծություններ անել ու հասկանալ. Ադրբեջանցին միայն տպավորություն է թողնում, ուրիշ ոչինչ:

Սակայն մի հարց այդուհանդերձ հուզում է. Արդյոք հակառակորդը պատերազմելու քաջություն ունի՞.

Հատուկ նշանակության խմբի հետախույզ, հրամանատար Վովա Վարդանովն, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով այդ հարցը նշեց, որ Ալիևը պատերազմ չի ցանկանում, կորցնելու շատ բան ունի.-՛՛Նա կպատերազմի այն դեպքում, երբ զգա, որ կորցնում է իշխանությունը՛՛,-հավելեց Վարդանովը:

Երկիր պահած ցանկացած մարդ կուզենա, որ իր ստեղծած պետությունը ավելի ապահով ու ավելի անվտանգ լինի, ու այդ դեպքում, եթե հանկարծ պատերազմ լինի, պատերազմ անցած տղաներից ով ի վիճակի լինի՝ զենք կվերցնի ձեռքը: Այսօր կայացած ասուլիսին նման տեսակետ հայտնեց Հատուկ նշանակության խմբի հետախույզ, հրամանատար Վովա Վարդանովը:

Ըստ  նրա սահմանային նման միջադեպերից երբեք պատերազմներ չեն սկսում:

Իսկ ահա սահմանի վրա լարվածությունը նա բացատրում է նման կերպ. ՛՛Թուրքը ստեղծում է իր նոր «տրադիցիաները»՝ որպես նոր ստեղծված ժողովուրդ, և այդ «տրադիցիաների» մեջ են մտնում կոնկրետ օրերի հարձակումները՛՛:

Այդուհանդերձ, հրամանատարը կոչ է անում զգոն լինել ոչ թե 100, այլ 120 աստիճանով:

Բացի այդ նա հարկ է համարում մեր բանակը համալրել այնպիսի սարքավորումներով , որոնք նման դիվերսիոն հարձակումների ընթացքում շատ արդյունավետ են, պետք հաշվի առնել նաև մարդկային ռեսուրսը: Հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ Արթուր Բունիաթյանի կարծիքով , փորձված տղաները տարբեր են այսօրվա «երկար մազերով տղաներից», համեմատելի չեն. «Փափուկ բարձի վրա պահված երեխաների համար դժվար է հակառակորդի դեմ կանգնել այնպես, ինչպես պետք է»:

Նա նաև կարծիք հայտնեց, թե թուրքը շատ պրիմիտիվ ազգ է, և 20-30 րոպեի ընթացքում կարելի է նրանց դիրքը հետ մղել: