Բավ է պառակտվել
28-02-2014 17:50

27-ամյա երիտասարդը կրակել է սեփական հարազատներին

Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում փետրվարի 27-ին՝ ժամը 19.55-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի և աջ բազկի հետին մակերեսի հրազենային բեկորային բազմաթիվ խուլ վնասվածքներ» ախտորոշման բուժօգնության է տեղափոխվել 1952 թ. ծնված Շողան Խ.-ն, «ձախ հոնքի անկյունի և ճակատի շրջանի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ` 1975 թ. ծնված Դավիթ Ի.-ն, «ձախից կոպի շրջանի մետաղական բեկոր վնասվածք» ախտորոշմամբ` 1982 թ. ծնված Օվսաննա Շ.-ն և «ստորին ծնոտի ձախ կողմնային հատվածի հրազենային վնասվածքներ» ախտորոշմամբ` 1956 թ. ծնված Մարգարիտ Խ.-ն:

Մեկնած օպերատիվ խմբին Օվսաննա Շ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.20-ի սահմաններում, մորաքրոջ որդին` 1987 թ. ծնված Գագիկ Ց.-ն, իր անվամբ գրանցված «ՏՕԶ-Բ» տիպի 16 տրամաչափի զենքով եկել է իրենց տուն և կրակել իրենց ուղղությամբ, ինչի հետևանքով իրենք ստացել են վնասվածքներ:

Զենքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Ժամը 22.00-ին Գագիկ Ց.-ն բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: