08-02-2014 10:20

Երևանում երիտասարդներն ընկել են վառելիքի տակառն ու մահացել են

 

 ՀՀ ԱԻ նախարարություն փետրվարի 7-ին, ժամը 17.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թամանցիների փողոցում գտնվող ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում տեղադրված վառելիքի տակառը երկու քաղաքացի է ընկել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները Արին-Բերդի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «MN Oil» ՍՊԸ-ին պատկանող վառելիքի տակառից դուրս են բերել ՍՊԸ–ի տնօրեն Ռ. Մ.-ին (Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, մոտ 35 տ) և անձը չպարզված քաղաքացու (մոտ 27տ) դիերը: