26-07-2014 14:12

36-ամյա Էդգար Անտիկյանին սպանած Վաղինակ Ս.-ն ձերբակալվել է

Գյումրիում հուլիսի 25-ի ուշ երեկոյան դանակահարված, ապա հիվանդանոցում մահացած 36-ամյա Էդգար Անտիկյանի գործով ձերբակալվել է 1985թ. ծնված, նախկինում դատված Վաղիկան Ս.-ն:

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 25-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել 1985 թ. ծնված, նախկինում դատված Վաղինակ Ս.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 46 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, ինքն է դանակով հարվածել և սպանել Էդգար Անտիկյանին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Վաղինակ Ս.-ն տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի ՁՊՎ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հիշցնենք, որ մսավաճառ Էդգար Անտիկյանը դեպքի օրը տանը վիճաբանել էր հորաքրոջ որդու հետ, որն էլ դանակահարել էր նրան: