Բավ է պառակտվել
03-10-2014 16:42

Երիտասարդ զույգն ընկել է 11-րդ հարկից

Երիտասարդ զույգը՝ 23-ամյա տղան եւ 21-ամյա աղջիկը մահացել են Սանկտ Պետերբուրգում՝ 11-րդ հարկից ընկնելու հետեւանքով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՔԿ-ի Պետերբուրգի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Սերգել Կապիտոնովի խոսքերը: Ըստ աղբյուրի՝ երիտասարդները դուրս էին եկել ծխելու: «Սա, ամենայն հավանականությամբ, դժբախտ պատահար է, ըստ նախնական տեղեկության՝ աղջիկը ծխել է բարակ քիվի վրա կանգնած եւ չպարզված հանգամանքներում ընկել է, երիտասարդն էլ հետեւից», - հայտնել է Կապիտոնովը: «Խոսքն ինքնասպանության մասին չէ, նրանք կենսուրախ մարդիկ էին», - հավելել է նա: Զոհված աղջիկը քարտուղարուհի էր Պետերբուրգի քոլեջներից մեկում: Նախքան միջադեպը երիտասարդներն ալկոհոլ էին խմել: Սկսվել է նախաքննչական ստուգում: