Բավ է պառակտվել
09-07-2014 17:31

Երևանցի 425 աշակերտ մեկնել է ճամբար

Երևանի բոլոր վարչական շրջաններից հուլիսի 9-ին Ծաղկաձորի և Հանքավանի ճամբարներ` 20-օրյա հանգստի են մեկնել ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների երկրորդ հերթափոխը ՝ 425 երեխա։


Վաղ առավոտյան յուրաքանչյուր վարչական շրջանի աշխատակազմի շենքի բակից, սահմանված ժամին երեխաներին ճամբար են ճանապարհել ծնողները, վարչական շրջանի ղեկավարները։
Նոր Նորք և Ավան վարչական շրջաններում դպրոցականներին ճանապարհելու միջոցառմանը մասնակցել է նաև քաղաքապետարանի հանրակրթության պետ Գայանե Սողոմոնյանը։ Ծնողների հետ զրույցում հանրակրթության վարչության պետը ներկայացնել է նախօրեին ճամբարում արձանագրած արդյունքները և հավաստիացրել, որ երեխաները 20 օր շարունակ շրջապատված են լինելու մեծ հոգատարությամբ և ուրախ առօրյայով։


Երևանից ճամբարներ մեկնող երեխաներով ավտոբուսները ուղևորվել են Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ։ Յուրաքանչյուր խմբի հետ մեկնել են մեկական բժիշկ և բուժքույր։ Ճամբարներում ևս սահմանված է բժիշկների շուրջօրյա հերթապահություն։
Հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 16-ը ևս 425 երեխա հանգստանալու կմեկնի Ծաղկաձոր և Հանքավան։