06-08-2014 15:10

Երևանաբնակ 425 երեխաներ հուլիսի 28-ին մեկնել են մարզաառողջարանային Ճամբարներ

ՀՀ կառավարության ծրագրով հուլիսի 28-ին մարզաառողջարանային ճամբարներ են մեկնել երևանաբնակ 425 երեխաներ: Սա ամառային հանգստի մեկնած երեխաների երրորդ հերթափոխն է, որը փոխարինել է երկրորդ հերթափոխի նույն թվով ճամբարականներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ դպրոցականներին ճանապարհել, դիմավորել, նաև անձամբ ճամբարներ են այցելել և տեղում երեխաների հանգստի պայմաններին ծանոթացել վարչական շրջանների ղեկավարները: Ծրագրում հիմնականում ընդգրկվել են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները: Ընդհանուր առմամբ երեք հերթափոխով մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգստը կանցկացնի մայրաքաղաքի վարչական 12 շրջանների 1175 աշակերտ: